ԲԱՐՈՒԹՅԱՆ ԾԱՌ

Posted by: | Posted on: Մայիսի 17, 2018

2018թ. մայիսի 14-ին Իջևանի թիվ 3 հիմնական դրոցում տեղի ունեցավ երգչախմբային համերգ՝ երաժշտության ուսուցչուհի Գայանե Ղուլարյանի ղեկավարությամբ:
Համերգի խորագիրն էր «Բարության ծառ»: Համերգը նպատակ ուներ աշակերտների մեջ սերմանել, ամրապնդել ամենակարևոր մարդկային հատկանիշներից մեկը՝ բարությունը: Միջոցառման ավարտին դպրոցի աշակերտները երգչախմբի, Գայանե Ղուլարյանի, տնօրեն՝ Հ. Պողոսյանի առաջնորդությամբ տնկեցին 3-րդ դպրոցի բարության ծառը. — «Ու թող ճյուղեր տա՝ սեր, գթասրտություն, մարդասիրություն, խաղաղություն…»


«ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ, ՍԵՐ»

Posted by: | Posted on: Մայիսի 17, 2018

2018թ. մայիսի 16-ին Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում «Հույս, Հավատ, Սեր» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին տարրական մասնաշենքի 2-4-րդ դասարանների աշակերտները: Միջոցառման նպատակն էր երեխաների հոգում արթնացնել ռազմահայրենասիրական ոգին:


ՀԱՂԹԵԼ ԵՆՔ ՊԱՐՈՎ

Posted by: | Posted on: Մայիսի 11, 2018

Հաղթական 2018թ. մայիսի 9-ին իրենց տոնական տեսքով և տրամադրությամն Իջևանի շատրվանների հրապարակը զարդարել էին Իջևանի թիվ3 դպրոցի սաները:5-7-րդ դասարանների շուրջ 150 աշակերտներ, ովքեր անցնում են ազգային երգ ու պար առարկան, կատարեցին շուրջ 11 պարերգ: Յուրաքանչյուր դասարան ներկայանալով առանձին շրջաններով պարեցին . «Գյովդ», «Էրիշտա», «Բուլուլ», «Էջմիածին», «Փափուռի», «Տալտալա» և այլն: Պարերն ուղեկցվում էին ազգային հայրենասիրական երգերով ու ասմունքներով:
Վերջում տոնական բարձր տրամադրությունն ու ոգևորությունն այնքան մեծացավ, որ երեխաների հաղթական «Քչարիին» միացան հյուրերն ու դպրոցի տնօրեն Հ. Պողոսյանը:

  


ԿՈՄԻՏԱՍ վարդապետ — 1869-1935

Posted by: | Posted on: Մայիսի 11, 2018
2018 թվականի մայիսի 7-ին Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցի փոխտնօրեն Նարինե Աթաբեկյանի կողմից կազմակերպվել էր Կոմիտասի կյանքին ու գործին նվիրված համադպրոցական միջոցառում: Միջոցառմանը ներկա էին դպրոցի ուսուցչական անձնակազմը, աշակերտներ, ծնողներ:Մասնակից աշակերտները ներկայացրին հատվածներ անվանի երգահանի կյանքից ու ստեղծագործական ուղուց, ինչպես նաև հնչեցին Կոմիտասյան անզուգական երգերի կատարումներ:Միջոցառնան ընթացքում աշակերտները ևս մեկ անգամ փաստեցին, որ Կոմիտասն է անհաս գագաթը մեր երգարվեստի և նրա ստեղծագործություններում յուրաքանչյուր հայ գտնում է իր հոգու մասնիկը: Գեղեցիկ կազմակերպված միջոցառումը ներկաներին պարգևեց գեղագիտական հաճույք և բարձր տրամադրություն:


ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԱՂ — ՄՐՑՈՒՅԹ

Posted by: | Posted on: Ապրիլի 20, 2018

2018թ. ապրիլի 18-ին հայոց լեզու և գրականություն առարկայի ուսուցչուհի Հասմիկ Գրիգորյանը VIII դասարանցիների միջև կազմակերպել էր խաղ-մրցույթ գրականություն առարկայից, որի նպատակն էր խորացնել գրականություն առարկայի անցած նյութի իմացությունը, աշակերտների մեջ զարգացնել խոսքի հմտությունը, ներկայանալու կարողությունը և բանավիճելու արվեստը: Հարցերը ընտրված էին անցած հեղինակների կյանքից և ստեղծագործությունների ընդհանուր բնութագրից:
Ծավալվեց հետաքրքիր և դիտարժան պայքար, առողջ մրցակցություն: Թիմերի մասնակիցները փայլեցին նյութի իմացությամբ, հյութեղ և գրագետ խոսքով: Վերջում ժյուրիի անդամների կողմից մի փոքր բարձր գնահատվեց և հաղթանակի արժանացավ VIII բ դասարանը ներկայացնող թիմը:
Երկու թիմերի ամենաակտիվ մասնակիցները պարգևատրվեցին գրքերով և պատվոգրերով:


ՏԱԳՆԱՊ

Posted by: | Posted on: Ապրիլի 19, 2018

2018թ. ապրիլի 19-ին Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Տագնապ»-ի ազդանշան: Աշակերտները շատ ճիշտ կողմնորոշվեցին և կատարեցին յուրաքանչյուրն իրեն հանձնարարված դերը:


Մայրենի լեզու

Posted by: | Posted on: Փետրվարի 28, 2018
2018թ. փետրվարի 27-ին Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված միջոցառում:
Միջոցառումը կազմակերպել է Vբ դասարանի դասղեկը՝ հ. լեզու և գրականության ուսուցչուհի Անահիտ Խեմչյանը:
Միջոցառումը սկսվեց Հայաստանին նվիրված երգով, որին հաջորդեց աշակերտների ասմունքը և զուգահեռաբար ցուցադրվեց Մատենադարանը, հայկական եկեղեցիներն ու վանքերը:
Աշակերտներից մեկի կատարմամբ հնչեց հ. լեզվի մասին երգեր (Հ. Սահյանի «Մեր լեզուն» և այլն):
Աշակերտները բեմականացման միջոցով կարևորեցին գրերի և լեզվի դերը հայ ժողովրդի պատմության մեջ:
Աշակերտները նվագեցին շվի, դհոլ: Աղջիկները պարեցին:
Միջոցառման նպատակն էր ցույց տալ, որ մենք՝ հայերս, ապրում ենք դարեր մեր լեզվով և մեր հաղթանակներով…


ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱ՛Յ ԶԻՆՎՈՐ, ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ…

Posted by: | Posted on: Փետրվարի 2, 2018

2018թ. հունավարի 31-ին Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված Հայոց Բանակի 26ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին 5-9-րդ դասարանի աշակերտները: Նրանք իրենց ողջույնի խոսքով շնորհավորեցին և՛ հայ զինվորին և՛ ողջ հայ ժողովրդին: Read More …


«ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳ ՈՒ ՊԱՐ»

Posted by: | Posted on: Դեկտեմբերի 21, 2017

2017թ. դեկտեմբերի 14-ին Իջևանի թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ «Ազգային երգ ու պար առարկայի նպատակը» թեմայով: Միջոցառմանը մասնակցում էին 5-7-րդ դասարանի աշակերտները: Միջոցառման սկիզբն ազդարարվեց «Գյոնդ վերվերի թռնացի» պարերգով: Ներկայացվեց թվով 12 պարերգ: Մինչ պարի սկիզբն ազդարարելը աշակերտները ներկայացնում էին պարերգի բացատրությունը: Ընթացքում ցուցադրվեց փոքրիկ տեսահոլովակ, որով ասվեց, որ ազգային երգն ու պարը դեռևս դարեր առաջ եղել են ոչ միայն կենցաղում, ծեսերում, ուրախություններում և տխրություններում, այլ ռազմի դաշտում՝ կյանքի ու մահի թեժ կռիվներում: Վերջում աշակերտները միջոցառումն ավարտեցին «Կարնո քոչարի» պարով, իսկ ուսուցչուհի Տ. Մելիքսեթյանը նշեց, որ առարկայի նպատակը ոչ միայն ազգային ոգու բարձրացումն է, այլև ազգային երգ ու պարի տարածումը, և զուր չէ ասված երթն սկսված է… առարկայի


Իջևանի թիվ 3 դպրոցի 2018թ. բյուջեի նախագիծ

Posted by: | Posted on: Դեկտեմբերի 19, 2017